Մանկական հիվանդություններ
Ժառանգական նեֆրիտ

Ժառանգվում է դոմինանտ ձևով միակցված X քրոմոսոմով։ Ընթանում է արյունամիզությամբ և երիկամների գործունեության հարաճող ընկճումով, որը հաճախ զուգակցվում է լսողության ախտահարումով։ Տարբերում են հիվանդության 2 տարատեսակ՝ ժառանգական նեֆրիտ` առանց խլության և լսողության ախտահարումով (Ալպորտի համախտանիշ)։
Կլինիկան։ Հիվանդության առաջին ախտանիշները հաճախ հանդիպում են նախադպրոցական և վաղ դպրոցական տարիքում։ Մեզի փոփոխությունը մեծ մասամբ հայտնաբերվում է պատահական։ Հիմնական միզային համախտանիշը հեմատուրիան է, հազվադեպ՝ պրոտեինուրիան և լեյկոցիտուրիան։ Միանում են թունավորման ախտանիշները գունատության, թուլության, հոգնածության, գլխացավերի ձևով։ Ախտաբանական պրոցեսի հարաճման և երիկամների ֆունկցիոնալ վիճակի անկման հետ զարգանում է զարկերակային հիպերտենզիա։
Ալպորտի համախտանիշի համար բնորոշ է լսողության վատացումը։ Վերջինս կապված է լսողական նյարդի բորբոքման հետ։ Երեխաների մոտ լսողության իջեցումը սկսվում է բարձր հաճախականության, այնուհետև տարբեր հաճախականության ձայների նկատմամբ, որը հասնում է տարբեր աստիճանի արտահայտության՝ չափավորից մինչև լրիվ խլության։ Լսողության իջեցման աստիճանի և նեֆրոպաթիայի միջև որոշակի կապ է նկատվում։ Որոշ երեխաների մոտ Ալպորտի համախտանիշի դեպքում նկատվում են տեսողական օրգանի փոփոխություններ, գլխավորապես` ոսպնյակի անոմալիաներ (սֆերոֆակիա, կատարակտա, միոպիա)։
Ժառանգական նեֆրիտով հիվանդ երեխաների մեծ մասի մոտ հայտնաբերվում են սաղմնային զարգացման խանգարման արտաքին և մարմնական նշաններ։ Շատ հաճախ հանդիպում են աչքերի և կրծքապտուկների հիպերտելորիզմ, բարձր քիմք, ատամնանստվածքի անկանոնություններ, ատամների դիպլաստիկ աճ, ականջախեցիների անկանոն ձևեր, ճկույթների ծռումներ և այլն։
Բնածին նեֆրիտի համար բնորոշ են երիկամների ֆունկցիոնալ վիճակի խանգարումները։ Վաղ խանգարումներից են հիպուրանի արտադրման քչացումը, հիպերամինոացիդուրիան, բիկարբոնատի հետներծծման նվազումը և խտացնող հատկության խանգարումը։ Հեմոստազի ամենավաղ և հաճախակի խանգարումը նյութափոխանակային ացիդոզն է և դիզէլեկտրոլիտեմիան (Վ.Վ. Ֆոկեևա)։ Հիվանդության հետագա հարաճումը բերում է երիկամային քրոնիկական անբավարարության զարգացման։
Ախտաբանական պրոցեսի զարգացման մեջ առանձնացվում են հիվանդության ընթացքի հետևյալ շրջանները՝
- կոմպենսացիա,
- սուբկոմպենսացիա,
- դեկոմպենսացիա։
Կոմպենսացիայի շոջանի համար բնորոշ են զարկերակային հիպերտոնիան և մեզի քննություններում նվազագույն փոփոխությունների առկայությունը կամ էլ` բացակայությունը։ Սուբկոմպենսացիայի շրջանում հայտնվում են ինտոքսիկացիայի ախտանիշներ, երբեմն հիպերտենզիա, արյունամիզություն, հազվադեպ՝ սպիտակուցային և ճարպային փոխանակության ցուցանիշների չափավոր փոփոխություններ։ Դեկոմպենսացիայի շրջանում լինում են անոթային հիպերտենզիա, նյութափոխանակության տեղաշարժեր, արյունամիզության և սպիտամիզության ուժգնացում, երիկամների արտահայտված ֆունկցիոնալ խանգարումներ։
Բուժումը։ Ռեժիմի և սննդի ճիշտ կազմակերպում։ Երիկամային ֆունկցիաների խանգարման զարգացումը կանխելու նպատակով առաջարկվում է սահմանափակել շարժողական ակտիվությունը։ Նշանակվում է տարիքային և սննդի հիմնական բաղադրամասերը հաշվեկշռող լիարժեք սնունդ։ Հատուկ ուշադրություն է դարձվում քրոնիկական վարակային օջախների վերացմանը։ Հակաբիոտիկներ նշանակվում են միայն օրգանիզմում վարակի առկայության դեպքում։ Արյունամիզության ժամանակ տրվում են ռուտին, կալցիումի պատրաստուկներ, եղինջ և այլն։ Սկլերոզային փոփոխությունների նվազեցման նպատակով նշանակվում են դելագիլ, պլակվենիլ։ Արդյունավետ են անաբոլիկ հորմոնները։ Գլյուկոկորտիկոիդները ցուցված չեն։ Արդյունավետ է վիտամինաթերապիան՝ պիրիդոքսինը, կոկարբոքսիլազան։ Նշանակվում է նաև ախտանշային բուժում (հակասակավարյունության միջոցներ, հիպոտենզիվ թերապիա, դիետա և այլն)։ Երիկամային քրոնիկական անբավարարության ժամանակ կիրառում են հեմոդիալիզ և երիկամի փոխպատվաստում։

Կարդացեք նաև

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...


Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...


Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...


Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...


Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...


Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...


Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...


Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...


Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...


Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...


Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...


Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...


Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն